Միջազգային

Տոկաևն ընդունել է ԱՊՀ-ը երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստի մասնակիցների հետ, հայտնում է Kazinform գործակալությունը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օպերատիվ և վերլուծական տեղեկատվության ժամանակին փոխանակումը թույլ է տալիս բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը, նպաստում է երկրների ազգային շահերի պաշտպանության համար համակարգված մոտեցումների մշակմանը:

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարները:

Նշենք, որ Հայաստանն այս նիստին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ ԱՊՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների 54-րդ նիստն անցկացվել Է Բիշքեկում՝ 2024 թվականի մայիսին։