Միջազգային

«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին

«Ամերիկան մեր դեմ 1992 թվականինպատժամիջոցներ կիրառեց, որոնք, սակայն, հանվեցին 2001 թվականին»․ հիշեցրել է Իլհամ Ալիևը։

Խոսելով դրա պատճառների մասին՝ Ալիևն ասել է. «Որովհետև սկսվել էր նրանց օկուպացիոն գործունեությունը Աֆղանստանում, սկսվել էր օկուպացիոն պատերազմը, և նրանք մեր կարիքն ունեին։ Մինչ նրանք Աֆղանստանում էին, ամեն տարի ԱՄՆ նախագահն այդ պատժամիջոցը հանում էր։ Աշխարհի աչքի առաջ նրանք փախան Աֆղանստանից, և այդ պատժամիջոցները կրկին կիրառվեցին մեր դեմ։ Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ»։