Միջազգային

ԱԳ նախարար. «Իրանը մտադիր չէ շարունակել, եթե…»

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք պարզապես հարձակվեցինք ռեժիմի ռազմական կենտրոնների և անվտանգության ծառայությունների վրա: Այս հարձակումն ինքնապաշտպանություն էր, օրինական պաշտպանություն, որը հիմնված էր ՄԱԿ կանոնադրության վրա»։ 

Արաղչին նաև վստահեցրել է. «Մենք մտադիր չենք շարունակել, եթե սիոնիստական ռեժիմը չշարունակի իր հարձակումները։ Եթե Իսրայելն Իրանի դեմ այլ գործողություններ ձեռնարկի, մեր գործողություններն ավելի կոշտ կլինեն, և մենք անպայման կպատասխանենք»։

Այնուամենայնիվ, նա պնդել է, որ Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին։