Միջազգային

Բեյրութի հարավում ուժեղ պայթյուններ են հնչել

Բեյրութի հարավում ուժեղ պայթյուններ են հնչել

Բեյրութի հարավային ծայրամասում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի շրջանում, լույս ուրբաթ գիշերը մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։

«Հըզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել խմբավորման օբյեկտներին․ հայտնում է BBC-ն:

«Իսրայելը 11 անգամ անընդմեջ հարվածներ է հասցրել Հարավային արվարձաններին», — հայտնել է գործակալության զրուցակիցը։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտարարել է, որ «գրանցվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, ինչը դարձել է Բեյրութի հարավային արվարձանների վրա ամենահզոր հարձակումներից մեկը»:

Հարվածներից մռնչյունը լսվել է Բեյրութից դուրս գտնվող լեռնային շրջաններում: Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ Բեյրութի հարավում խաղաղ բնակիչներին կոչ էր արել տարհանվել: Բեյրութի ուղղությամբ հարվածների թիրախը կարող էր լինել «Հըզբոլլահի» սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկ Հաշիմ Սաֆի ադ-Դինը:

Նրան անվանել են որպես խմբավորման ղեկավարի պաշտոնում Նասրալլայի հավանական իրավահաջորդ։Արդյոք նա տուժել է հարվածների հետևանքով՝ հայտնի չէ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական