Միջազգային

«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության քաղաքականությունը հանգեցրել է տնտեսական սառը պատերազմի։ Իսկ Հունգարիան, ըստ վարչապետի, ցանկանում է չեզոքություն պահպանել՝ առևտուր անելով ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ․

«Ուղիղ ասենք՝ սա տնտեսական սառը պատերազմ է... Այն, ինչ մենք հիմա անում ենք, ավելի ճիշտ՝ մեզ հետ անում է Եվրամիությունը, տնտեսական սառը պատերազմ է»,- ասել է նա Kossuth ռադիոյի եթերում։ Նրա խոսքով ՝ արևմտյան և արևելյան տնտեսական բլոկների հնարավոր բաժանումը «հսկայական վտանգ» է ներկայացնում։