Միջազգային

Հաջիևը կրկնել է Ալիևի խոսքերը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է Ալիևի հայտարարությունները՝ «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժելու մասին։

«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունը արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը ՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ օրերս նման հայտարարություն էր արել նաև Ալիևը, ասելով, թե «Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»։