Միջազգային

«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խամենեին անդրադարձել է օրերս Իրանից Իսրայելին հասցված հարվածներին։ Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերի «փայլուն գործողությունները միանգամայն օրինական և լեգիտիմ էին»։

Խամենեին նաև նշել է, որ իրենք ոչ հապաղում են, ոչ էլ շտապում են կատարել իրենց պարտքը. «Սիոնիստական ռեժիմին ուղղված յուրաքանչյուր հարված ծառայություն է ողջ մարդկությանը»։

Ըստ նրա. «Իրանի թշնամին Պաղեստինի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի և Եմենի թշնամին է»: