Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Նա մասնակցելու է Ադանա քաղաքում անցկացվող «ԹԵՔՆՈՖԵՍՏ-2024» ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնին. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախատեսված է նաև Հասանովի հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերի հետ։