Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։
«Քանի որ Իլհամն ասում է, ուրեմն կլինենք», - ասել Է Բելառուսի նախագահը:
«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Ձեր անձնական մասնակցությանը, որն այս կոնֆերանսին հատուկ կարգավիճակ կտա», - ընդգծել Է Ալի Ասադովը: