ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իր նոր գրքում պատմում է, որ իր պաշտոնական կեցավայրի պետքարանում անվտանգության աշխատակիցները գաղտնալսող սարք են հայտնաբերել այն բանից հետո, երբ 2017թ. դրանից օգտվել է Նեթանյահուն, գրում է The Telegraph-ը։
The Telegraph-ի այն հարցին, թե արդյոք Ջոնսոնը կարո՞ղ է մանրամասներ հայտնել 2017 թվականին տեղի ունեցածի մասին, նա ասել է, որ ամեն ինչ նկարագրել է գրքում։
«Կարծում եմ, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այդ դրվագի մասին, գրքում է»,- ասել է նա:
Հրատարակությունը գրում է նաև, որ հայտնի չէ՝ ՄԹ-ն այս հարցի շուրջ դիմե՞լ է Իսրայելին, թե՞ ոչ։
The Telegraph-ը նաև նշում է, որ մոտավորապես այդ ժամանակ Իսրայելը մեղադրվում էր Սպիտակ տանը լսող սարքեր տեղադրելու մեջ։
Բորիս Ջոնսոնը մինչ քաղաքականություն մտնելն արդեն աշխատել է The Telegraph-ում։ Նա թղթակից էր Բրյուսելում։