Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

«Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի կամ նրա ընտանիքի անդամների դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակում է բոլոր ֆինանսական պատժամիջոցները», - հայտնել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Հոկտեմբերի 2 -ին ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ սահմանափակվել է Բիձինա Իվանիշվիլիի՝ արտասահմանում բնակվող երեխաների բանկային հաշիվների հասանելիությունը:

Նշենք, որ Իվանիշվիլիի չորս երեխաներից երեքը՝ Ուտա, Գվանցա և Բերա Իվանիշվիլիները, արդեն երկար տարիներ չեն ապրում Վրաստանում։