Միջազգային

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կիևում է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։

Գլխավոր քարտուղար դառնալուց հետո սա Ռյուտեի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա։ Դաշինքի ղեկավարը հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը բանակցություններ են վարել, մամուլի ասուլիս անցկացրել լրագրողների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել դաշինքի գլխավոր քարտուղարի լիազորությունների փոխանցման արարողությունը։ Այս պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցրել են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները։ Ռյուտեն նախկինում գրեթե 14 տարի զբաղեցրել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։