Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայում կարևոր բնակավայր է գրավել

Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են Ուգլեդարից դուրս գալու փաստը։

Ավելի վաղ ռուս զինվորականները հայտարարել էին Դոնեցկի մարզի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի գրավման մասին․ Radar Armenia-ն տեղեկացավ  BBC-ից։

«Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հաղորդմամբ՝ շրջափակման սպառնալիքի պատճառով ուկրաինացի զինվորականները որոշել են զորքերը դուրս բերել քաղաքից: Մեկ տարի առաջ Ուգլեդարի կորուստը ծանր հարված կնշանակեր ուկրաինական բանակի համար՝ ստիպելով նրան փոխել պաշտպանական կոնֆիգուրացիան ինչպես արևելյան, այնպես էլ Հարավային ճակատներում։ Այս քաղաքի կարևորության մասին (պատերազմից առաջ 15 հազարից պակաս բնակչություն) խոսում են Ուկրաինա ներխուժման հենց սկզբից այն գրավելու ռուսական բանակի կատաղի փորձերը։

Ուգլեդարը, որպես պաշտպանական շղթայի կարևոր տարր, կորցրելէ իր նշանակությունը։ Որ քաղաքը դատապարտված է, պարզ դարձավ սեպտեմբերի կեսերին, երբ ռուսական ստորաբաժանումները գրեթե միաժամանակ ճեղքեցին աջ թևից ՝ Վոդովոյայի շրջանում, իսկ ձախից՝ Պրեչիստովկայի շրջանում։