Միջազգային

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ-ին առնչվող օրինագիծը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը, սակայն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ չէր ստորագրել այն։ Սահմանադրության համաձայն՝ նախագիծը ստորագրել է խորհրդարանի ղեկավարը։