Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկի և Բաքվի հարաբերությունները «միջպետական և անձնական հարաբերությունների լավ միահյուսում են»։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը Լուկաշենկոն նշել է. «Ասեք՝ ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար․ մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչև հիմա, այդպես կլինի հետո։ Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ մեզ համար կանի այն ամենն, ինչին ունակ է»։
Լուկաշենկոն նաև հավելել է, թե Բելառուսն ու Ադրբեջանը «բարեկամություն չեն անում երրորդ երկրների դեմ, այլ համագործակցում են իրենց ժողովուրդների շահերի համար»։