Միջազգային

«Իսրայելը չի ​​համարձակվի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա»․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահություն է հայտնել, որ Իսրայելը չի ​​համարձակվի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող միջուկային օբյեկտների վրա։

«Մենք բացառում ենք, որ Իսրայելը կհամարձակվի հարձակվել մեր միջուկային օբյեկտների վրա»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն Al Araby հեռուստաալիքին տված հարցազրույցում։