Միջազգային

Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել

Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առաջ կրկին պահանջներ է առաջ քաշել։ Նա նշել է, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, «պետք է դատապարտի ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին»․ «Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,-հավելել է նա։

Ըստ Ալիևի՝ Հայաստանում «ոչ մի հանցագործ պատասխանատվության չի ենթարկվում, այլ հակառակը, հերոսացվում է», մինչդեռ Ադրբեջանում, նրա խոսքով, «պատասխանատվության են ենթարկվում որոշ ռազմական հանցագործներ»։