Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին persona non grata է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր:
«Յուրաքանչյուրն, ով ի վիճակի չէ միանշանակ դատապարտել Իսրայելի վրա Իրանի հանցավոր հարձակումը, արժանի չէ ոտք դնել իսրայելական հողի վրա։ Այդ անձանց թվում է ահաբեկիչներին սատարող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գուտերեշը պատմության մեջ կմնա որպես Իսրայելին ատող գլխավոր քարտուղար, որն աջակցում է ահաբեկիչներին և մարդասպաններին: Գուտերեշը կհիշվի որպես ՄԱԿ-ի պատմության վատ հետք»,-ասել է Կացը։