Միջազգային

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուները բանավեճ են անցկացրել

Նյու Յորքում CBS հեռուստաալիքի եթերում կայացել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ 60-ամյա Թիմ Ուոլցի և 40-ամյա Ջեյ Դի Վենսի բանավեճը, որը վերջինն էր ներկայիս ընտրական փուլում։

Քննարկել են Մերձավոր Արևելքի, կլիմայի փոփոխության, ներգաղթի և տնտեսության հետ կապված հարցեր։ 

Քննարկումը սկսվել է Իսրայելի ուղղությամբ Իրանի հրթիռների արձակումից ժամեր անց, ուստի առաջին հարցը վերաբերում էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Թեկնածուներին հարցրել են, թե արդյոք նրանք պատրաստ էին աջակցել Իրանին Իսրայելի կանխարգելիչ հարվածին, եթե գտնվեին Սպիտակ տանը: Սակայն թեկնածուներից ոչ մեկը հարցին ուղղակիորեն չի պատասխանել. գրում է BBC-ն։

Վենսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե կարծում է, որ Թրամփը պարտվել է 2020թ.։

Ուոլցը քննադատել է հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը և հիշեցրել Կապիտոլիումի վրա հարձակման մասին: 

Ուկրաինայի հարցով քննարկում չի անցկացվել։