երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է դստեր անհետացման մասին։ Նրա խոսքով՝ Տատյանա Պլաքսինան արդեն մի քանի օր է, ինչ կապի դուրս չի գալիս։
Երգչուհին ենթադրել է, որ դստեր առևանգումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ուսպենսկայան հաճախ է այցելում Դոնեցկ և Լուգանսկ։ Նա նաև ենթադրել է, որ իր դուստրն ընկել է չարագործների ձեռքը
Ուսպենսկայայի փաստաբանը հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ երգչուհու կորած դուստրը «հավաքագրվել է որոշակի օտարերկրյա պետության հետախուզական ծառայությունների կողմից»։
Ենթադրաբար, Տատյանան այժմ Ռուսաստանում չէ։ Նրա առևանգման պատճառը դեռևս համարվում է Ուսպենսկայայի քաղաքական դիրքորոշումը։