Միջազգային

«Իրանի հարվածը՝ ուժեղ երևալու միակ միջոց». The New York Times

Իրանը հարվածել է Իսրայելին, քանի որ դա էր ուժեղ երևալու միակ լուծումը. գրում է The New York Times-ը։

«Խամենեին նման քայլ է ձեռնարկել, քանի որ դա միակ հնարավոր պատասխանն էր «Հըզբոլլահի» վրա Իսրայելի հարձակմանը, ինչպես նաև վրեժ՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացման համար»,-գրում է պարբերականը։

Հոդվածում նաև ասվում է, որ նման գրոհով Իրանը մտադիր էր վերականգնել իր «դիմադրության առանցքի» անդամների վստահությունն ու հակադարձել ցանկացած պատկերացման, որ Իրանը կամ նրա տարածաշրջանային դաշնակիցները թույլ են։