Չեմ տեսել պաշտոնական Բաքվի հայտարարությունը, որում ասվում է, որ ՀԱՊԿ-ն սպառնում է Հայաստանի անվտանգությանը. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանի համար «լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը».
«Հուսով եմ՝ կգա ժամանակ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի։ Ինչ վերաբերում է չեզոքության մասին Հաջիևի հայտարարությանը, ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, այլ կազմակերպություն, որը միավորում է երկրներին և ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Դա ՆԱՏՕ չէ»,-ասել է Զախարովան։