Միջազգային

«Իրանի նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի աջակցում Իսրայելի հնարավոր հարձակմանը Իրանի միջուկային օբյեկտների վրա։ 

Ասելով, որ իրենց իսրայելցի գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են և նրանք քննարկում են, թե ինչպես արձագանքել Իրանին, Բայդենը նշել է, որ այսօր համատեղ հեռակոնֆերանս են անցկացրել G7-ի առաջնորդների հետ և համաձայնել են, որ Իսրայելը պետք է պատասխանի։

«Իրանը հատել է սահմանները, ուստի կսահմանվեն պատժամիջոցներ։ Շուտով կխոսեմ Իսրայելի վարչապետի հետ, միասին կքննարկենք պատասխանի բնույթը, որը պետք է համաչափ լինի»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։