Միջազգային

«Իսրայելի դեմ գործողություններն ավարտվել են». Արաղչի

«Իսրայելի դեմ գործողություններն ավարտվել են». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ավարտվել են։

Արաղչին նշել է, որ Իրանն ինքնապաշտպանություն է իրականացրել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ հարվածներ հասցնելով բացառապես ռազմական և անվտանգության օբյեկտներին։

«Իրանն այդ գործողությունները ձեռնարկել է այն բանից հետո, երբ գրեթե երկու ամիս հսկայական զսպվածություն է ցուցաբերել՝ Գազայում հրադադարի հնարավորություն տալու համար»,-ասել է Արաղչին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական