Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պատասխան հարված հասցնել Իրանին այն բանից հետո, երբ երեքշաբթի երեկոյան Թեհրանը գրեթե 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ.
«Դա մեծ սխալ է, որի համար Իրանը կվճարի։ Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ կհարձակվենք նրանց վրա, ովքեր հարձակվեն մեզ վրա»,-ասել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն գործել ողջ ուժով և հզոր հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ինչպես դա եղել է վերջին տարվա ընթացքում։