Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և խոստացել ամեն միջոց ձեռք առնել` Իսրայելի պաշտպանության համար։
Ըստ հետախուզության տվյալների, Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակելու է մոտ 250 հրթիռ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ եթե Իսրայելը պատասխան տա, հազար անգամ ավելի ուժեղ կհարվածեն։ Նրանք նշել են, որ սա Հանիեի, Նասրալլահի և Նիլֆորուշանի սպանությունների պատասխանն է։