Թող Նեթանյահուն իմանա, որ Իրանը ռազմատենչ երկիր չէ, բայց ամուր կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ, X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությանը։
«Սա մեր ուժի միայն մի մասն է։ Իրանը պատերազմ չի փնտրում, այլ վճռականորեն դիմադրում է ցանկացած սպառնալիքի։ Թել Ավիվին կոչ ենք անում հակամարտության մեջ չմտնել Թեհրանի հետ։ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք»,- գրել է նա։