Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն աշխատանքից ազատել է իր 4 տեղակալներին.
«Ես ստորագրել եմ պաշտպանության նախարարի տեղակալների՝ Ստանիսլավ Գայդերի, Ալեքսանդր Սերգեյի, Յուրի Ջիգիրի, Լյուդմիլա Դարագանի պաշտոնանկության մասին դիմումը»,-ասել է Ումերովը։
Նա հավելել է, որ նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կհայտնի ավելի ուշ։
Ումերովը նշել է, որ կբարեփոխի պաշտպանական գնումների համակարգը։