Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործման տարբերակը։ 

Նրա խոսքով՝ այդ որոշումը պետք է կայացնեն զենք փոխանցող դաշնակիցները:

Ռյուտեն նշել է, որ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում և ինքնապաշտպանության իրավունք ունի, որը չի սահմանափակվում սահմաններով․

«Ոչ մի զենք չի կարող միայնակ հաղթանակ բերել։ Կարևոր է բանակցել ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու արգելքը վերացնելու շուրջ»,-հավելել է Ռյուտեն։