Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան. ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրում։
Սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնից հետ է կանչվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր ընտրված Փոլադ Բյուլբյուլօղլին։ Նա դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից։