ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Լիբանանի նկատմամբ իսրայելական ռազմական գործողություններին։
«ԱՄՆ-ն դեռևս աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Բայց միևնույն ժամանակ՝ ռազմական ճնշումը երբեմն կարող է դիվանագիտության հնարավորություն տալ»,– ասել է նա։
Միլլերն ընդգծել է որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն «Հըզբոլլահից», որին մեղադրել է նախորդ տարվա հոկտեմբերի 8–ին Իսրայելի հյուսիսային սահմանին հարձակումներ սկսելու մեջ․ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն այդ հարձակումներից, ինչը ներառում է Լիբանանի ներսում ահաբեկչական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը»,– ասել է նա։