Պուտինի պահպանության ծախսերը 2025թ. կտրուկ կաճեն մինչև 30,9 միլիարդ ռուբլի (մոտ 322 միլիոն դոլար), ինչը 25,6%-ով ավել է ընթացիկ տարվա համեմատ. գրում է Moscow Times-ը։
Սպասվում է նաև ռազմական ծախսերի ավելացում, որոնք կկազմեն 13,5 տրիլիոն ռուբլի (141 միլիարդ դոլար), ինչն ամբողջ բյուջեի 32,5%-ն է։ Մինչդեռ սոցիալական քաղաքականության համար կհատկացվի ընդամենը 6,49 տրիլիոն ռուբլի (68 միլիարդ դոլար), ինչը կազմում է բյուջեի 15,7%-ը։ Բացի այդ, նախատեսվում է տուգանքների և պատժամիջոցների վճարները 2025-2027թթ. հասցնել 600 միլիարդ ռուբլու (6,26 միլիարդ դոլար):