ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է Մինսկ, որտեղ բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Նա բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի և կայցելի բելառուսական ԱԷԿ։
ԱՄԷԳ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Գրոսին և նրա թիմը կգնահատեն օբյեկտի իրավիճակը ցանցին միանալուց գրեթե 4 տարի անց, ինչպես նաև 2021թ. ԱԷՄԳ-ի գործառնական անվտանգության ակնարկում հրապարակված հանձնարարականների կատարման առաջընթացը: