Միջազգային

Իսրայելական հարվածների հետևանքով հեռուստահաղորդավարուհի է զոհվել

Սիրիայի իշխանությունները երեքշաբթի գիշերը հայտնել են Դամասկոսի ուղղությամբ Իսրայելական հարվածների հետևանքով երեք մարդու մահվան մասին, այդ թվում՝ զոհվել է երկրում հայտնի հեռուստահաղորդավարուհի Սաֆա Ահմեդին․ տեղեկացնում է BBC-n:

«Սիրիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր վարչությունը հայտարարում է երկրի մայրաքաղաք Դամասկոսի դեմ իսրայելական նենգ ագրեսիայից հետո հաղորդավարուհի Սաֆա Ահմեդի՝ որպես նահատակ մահվան մասին», — ասված է հաղորդագրության մեջ։

Սիրիայի Պաշտպանության նախարարության տվյալներո՝ հարվածները հասցվել են Գոլանի բարձունքների կողմից ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Սիրիայի իշխանությունների տվյալներով ՝ տուժել է 9 մարդ։ Իսրայելցի զինվորականները չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները: