Միջազգային

Կրեմլում չեն ակնկալում, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը կփոխվի

Կրեմլում չեն ակնկալում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոփոխությամբ դաշինքի քաղաքականությունը կփոխվի. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռյուտեի օրոք ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատել նույն հունով, որով աշխատել է։ Ռյուտեն հայտնի է Մոսկվային. ժամանակին լավ հարաբերությունների հույսեր կային, բայց Նիդեռլանդները նրա գլխավորությամբ անհաշտ դիրքորոշում որդեգրեց Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է Պեսկովը։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ Պեսկովը նշել է, որ ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչը մտահոգիչ է։