Միջազգային

Իսրայելի գործողություններն ինքնապաշտպանության իրավունքի մի մաս են․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը մեկնաբանել է Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Լիբանան՝ պնդելով որ «Իսրայելի նպատակային գործողությունները նրա ինքնապաշտպանության իրավունքի մի մասն են»:

«Մենք հասկանում ենք, որ իսրայելցիները սահմանափակ գործողություններ կձեռնարկեն Հըզբոլլահի այն ենթակառուցվածքը ոչնչացնելու համար, որը կարող է սպառնալ Իսրայելի քաղաքացիներին։ Սա Իսրայելի իրավունքի մի մասն է՝ պաշտպանելու իր քաղաքացիներին և թույլ տալու նրանց անվտանգ վերադառնալ իրենց տներ: Մենք աջակցում ենք Իսրայելի՝ Հըզբոլլահից և իրանական այլ մասնաճյուղերից պաշտպանվելու իրավունքին»,– ասել են Սպիտակ տնից։