ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան լինելու է իր առաջնահերթությունների ցանկում գլխավոր հարցը։
Այս մասին Ռյուտեն ասել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լիազորությունների ընդունման արարողությունից առաջ։
«Մյուս առաջնահերթություններից են դաշինքի զսպումն ու պաշտպանությունը։ Մենք պետք է ավելի շատ ծախսենք, պետք է բարձրացնենք մեր հավաքական պաշտպանությունը։ Միակ բանը, որը չի փոխվի, ՆԱՏՕ-ի առանցքային առաքելությունն է, այն է՝ մեր ժողովուրդների, մեր պետությունների և, իհարկե, մեր արժեքների պաշտպանությունը»,-նշել է Ռյուտեն։