Անհամբեր սպասում ենք «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացմանը. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Անհամբեր սպասում ենք Ղարաբաղ և արևելյան Զանգեզուր մեր հայրենակիցների վերադարձին։ Այսօր փաստացի այդ ծրագիրն իրականացվում է։ Մարդիկ, որոնք երբեք չեն ապրել այդ հողերում, բայց ապրել են այդտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ»։ Ալիևը կրկին հիշել է «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ նշելով, որ այդտեղ էլ պիտի վերադարձ լինի։