Շուտով կսկսվի «Հըզբոլլահի» դեմ պատերազմի հաջորդ փուլը, այս մասին Լիբանանի սահմանին մոտ գտնվող իսրայելական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Իսրայելն ակնկալում է ցամաքային հարձակում սկսել Լիբանանում: Իրավիճակը կփոխենք և հյուսիսի բնակիչներին կվերադարձնենք իրենց տներ»,- ասել է Գալանտը՝ հավելելով․ որ դա կփոխի անվտանգային իրավիճակն Իսրայելում։