Միջազգային

Համբուրգի իշխանությունները 30 մլն եվրո են ծախսել հեծանվուղու վրա, որն անմիջապես որոշել են հեռացնել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Համբուրգի իշխանությունները 30 մլն եվրո են ծախսել հեծանվուղու վրա, որն անմիջապես որոշել են հեռացնել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Համբուրգի արևմուտքում գտնվող Էլբայի մայրուղին (Elbchaussee) համարվում է Գերմանիայի ամենաթանկ փողոցը, որտեղ կան Էլբա գետին նայող շքեղ վիլլաներ։ Այստեղ 2021 թվականից իրականացվել է 4 կմ հատվածի վերանորոգում, որը արժեցել է շուրջ 30 մլն եվրո. փոխարինվել են ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազի խողովակները, ինչպես նաև կահավորվել է հեծանվուղի:

Սակայն պարզվել է, որ փողոցը չափազանց նեղ է, և մեքենաները ֆիզիկապես չեն կարող չհատել հեծանվուղու տարածքը, հատկապես՝ ոլորաններում։ Սա սպառնալիք է հեծանվորդների համար: Մյուս խնդիրը մայրուղու մեջտեղում գծանշման բացակայությունն է, ինչը հանգեցնում է հանդիպակաց երթևեկության վթարների ռիսկի:

Համբուրգի իշխանությունները սխալների համար մեղադրում են ճանապարհային ոստիկանությանը։ Գերատեսչությունում խոստովանել են, որ իրավիճակը վտանգավոր է և չի կարող այդպես մնալ, բանակցություններ են ընթանում տրանսպորտային իշխանությունների հետ այլընտրանք գտնելու համար: Բայց հեծանվուղին հեռացնելու համար հարկավոր է իրականացնել փողոցի նոր նախագծում և վերակառուցում, որը ևս կարժենա մի քանի միլիոն դոլար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական