«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խաբեբա է և երկրի սահմանադրության առաջին խախտողը». հայտարարել է իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Այսպես է Կալաձեն գնահատել Զուրաբիշվիլիի՝ այսօր կայանալիք այցը Գերմանիա։
«Ինչպե՞ս կարելի է գնահատել մի մարդու այցը, որը սահմանադրության առաջին խախտողն է»,-ասել է Կալաձեն։
Ըստ Վրաստանի սահմանադրության՝ նախագահն արտերկրյա այցեր և պաշտոնական հանդիպումներ կարող է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ:
2023թ. Վրաստանի նախագահի կողմից սահմանադրության խախտումը իմպիչմենտի առիթ դարձավ։
Կալաձեի խոսքով՝ Զուրաբիշվիլին այն մարդն է, որը հանդես է եկել տարբեր հարթակներում և ուղիղ խոսել այն մասին, որ Վրաստանն արժանի չէ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալուն։ Նա նշել է, որ Զուրաբիշվիլին ամեն ինչ անում է՝ երկրի իմիջը փչացնելու համար։