Միջազգային

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն.

«Մենք սխալներ ենք թույլ տվել և ցանկանում ենք, որ փոխադարձ ներողամտությամբ քայլեր արվեն։ Մենք ցանկանում ենք վերականգնել տարածքային ամբողջականությունը և ապրել խաղաղության մեջ»,-ասել է Կալաձեն։

Կալաձեն նաև դրական է գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային օգնել հարաբերությունների կարգավորման հարցում։