Միջազգային

Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժեի և Խերսոնի՝ ՌԴ-ին միանալու տարեդարձի առթիվ դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ դիմել է ռուսաստանցիներին.

  • Ռուսաստանը դժվարին փորձությունների միջով է անցել նոր շրջանների վերամիավորման ճանապարհին։
  • 2014թ. հետո Դոնբասում իրադարձությունների զարգացումը լիովին հաստատեց դրա անհրաժեշտությունն ու վավերականությունը, դրա ազատագրական բնույթը։
  • Արևմտյան էլիտաներն Ուկրաինան վերածել են իրենց գաղութի, ռազմական հենակետի։
  • Նովոռոսիայի բնակիչները դեմ են արտահայտվել Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը, հակահարված են տվել նեոնացիստական բռնապետությանը, որը ցանկանում էր նրանց ընդմիշտ անջատել Ռուսաստանից։
  • Այսօր ռուսաստանցիները միասին պաշտպանում են իրենց երեխաների և թոռների անվտանգ և բարեկեցիկ ապագան։
  • Արևմուտքն ուկրաինական բանակին նախապատրաստում էր նոր պատերազմի, որպեսզի կրկին, ինչպես 2014-ին, պատժիչ գործողություն կազմակերպեր հարավ-արևելքում, որպես թիրախ ընտրվել էր Ղիմը։
  • Ճշմարտությունը Ռուսաստանի կողմում է, մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին։