Միջազգային

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենին

Լիբանանի վրա մի շարք հզոր հարվածներից հետո Իսրայելը հարձակվել է Եմենում հութիների իրանամետ զինված շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքի վրա:

ՑԱԽԱԼ–ը տեղի ունեցածն անվանել է «լայնածավալ օդային գործողություն»՝ տասնյակ մարտական հետախուզական ինքնաթիռների մասնակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունն ուղղված է Հոդեյդայում և Ռաս Իսայում «հուսիթական ահաբեկչական ռեժիմի» ռազմական օբյեկտների դեմ։ «Մեզ համար ոչ մի տեղ շատ հեռու չի լինի»,– հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: