Միջազգային

«Զելենսկին ԱՄՆ-ում չի հասել իր նպատակներին». WSJ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի ընթացքում չի կարողացել հասնել Վաշինգտոնի աջակցության ավելացմանը. գրում է The Wall Street Journal-ը։

Թերթի տվյալներով՝ Զելենսկին իր, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագիրը» ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, սակայն Բայդենի վարչակազմը թերահավատորեն է վերաբերել ծրագրին և նշել, որ ավելի շատ մանրամասներ են ցանկանում ստանալ։

Թերթը նշում է, որ Զելենսկիի հետ հանդիպմանն ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ պայմանավորվածության շուտափույթ կնքումը։ Զելենսկին, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն ավարտվի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները։

«Եվրոպայում և Կիևում պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ զինադադարի շուրջ պայմանավորվածությունը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կդադարեցնի աջակցությունն Ուկրաինային»,-նշում է WSJ-ն։