Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ միջոցներ ձեռնարկել Իսրայելի հանցավոր գործողություններին պատասխանելու համար։
Նա ցավակցություն է հայտնել Հասան Նասրալլայի նահատակության կապակցությամբ և վճռականորեն դատապարտել այդ հանցագործությունը։
«Նման հանցագործությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանցավոր կազմավորումը չի հետևում միջազգային որևէ սկզբունքի և կոնվենցիայի։ ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների առաջնորդների խոստումները կեղծ էին։ Նրանք խոստանում էին հրադադար՝ ի դեմս Իսմայիլ Հանիայի սպանությանն Իրանի արձագանքի բացակայության։ Նման հանցագործներին հնարավորություն տալն ավելի է քաջալերում՝ նոր հանցանքներ իրագործելու համար։ Լիբանանցի ազատամարտիկներն ու մոջահեդները չպետք է մենակ մնան այս պայքարում, և այս մարդասպան կազմավորմանը չպետք է թույլ տալ հարձակվել և սպանել անմեղ կանանց և երեխաների։ Արաբական և իսլամական երկրները տարածաշրջանում հանցավոր կազմավորման բարբարոսություններին դիմակայելու գործում մեծ պատասխանատվություն ունեն»,-ասել է Փեզեշքիանը։