Միջազգային

Իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում չորս մարդ է զոհվել

Երկուշաբթի գիշերը 4 մարդ է զոհվել Բեյրութի կենտրոնում բնակելի տան վրա իսրայելական հարվածի հետևանքով․հայտնում է BBC-ն՝ հղում անելով AFP-ին:

Իսրայելական անօդաչուն հարված է հասցրել «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող Կոլայի շրջանում գտնվող շենքին։ Դեպքի վայրից արված կադրերում երևում է, որ քանդվել է բազմաբնակարան շենքի հարկերից մեկը։ Հարվածից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։

«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» (PFLP) կազմակերպությունում հայտարարել են, որ հարվածի հետևանքով զոհվել են նրա երեք առաջնորդները:

AFP-ի տվյալներով՝ սպանվածների թվում են Անվտանգության ծառայության պետ Մոհամմադ Աբդել-Աալը, հրամանատար Իմադ Օդեհը, ինչպես նաև Աբդելրահման Աբդել-Աալը: Սա առաջին հարվածն է, որը հասցվել է քաղաքի սահմաններում ներկայիս էսկալացիայի ընթացքում. ավելի վաղ իսրայելցի զինվորականները գրոհել էին հիմնականում Բեյրութի հարավային ծայրամասը, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահի» օբյեկտները և Լիբանանի այլ շրջաններ:

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Գիշերը ՑԱԽԱԼ-ը հայտնել էր միայն Լիբանանի արևելքում Հըզբոլլահի օբյեկտներին հարվածելու մասին։