ՌԴ կառավարության ղեկաար Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1–ին կժամանի Հայաստան։
Նա Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում. հրամայական չորս ազատությունների ապահովման համար» թեմայով քննարկմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները․ հայտնում են ՌԴ կառավարությունից։