Միջազգային

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։ Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։

Անօդաչու թռչող սարքերն ստեղծում էին տարբեր խորհրդանշական պատկերներ, ինչպիսիք են Չինական Մեծ պատը և վեհաշուք վիշապը:

Ըստ կանոնների՝ անհրաժեշտ է երկնքում պատկերը պահպանել առնվազն 20 վայրկյան։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2020 թվականին։ Այդ ժամանակ երկնքում միաժամանակ կար 3051 դրոն։