Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, երկու տարվա ընթացքում այն ավելացել է գրեթե վեց անգամ։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Facebook-ի հիմնադիրը դարձել է պատմության մեջ չորրորդ մարդը, ով հասել է այս նշագծին:
«Ցուկերբերգը երբ 2021 թվականին հայտարարել էր Facebook-ի վրա հիմնված մետավերս ստեղծելու իր մտադրության մասին, թվում էր, թե հսկայական սխալ է, որը կարող է զրկել նրան 100 միլիարդ դոլարի զուտ կարողությունից»,- գրում է աղբյուրը: